«Միլան»-ի պաշտպան Մատիա Դե Շիլյոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստը կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ը պատրաստ է 18 մլն եվրո առաջարկել Դե Շիլիոյի տրանսֆերի դիմաց:
«Ռեալ»-ի նախագահն ու գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր են ավարտել գործարքը մինչև աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկը:







































