Goal.com-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենթուս»-ը մտադիր է գնել «Սաութհեմփթոն»-ի իտալացի հարձակվող Պաբլո Օսվալդոյի տրանսֆերը:
Ներկայումս Օսվալդոն «Յուվենթուս»-ում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
«Ծեր սինյորա»-ի ղեկավարությունը գոհ է Օսվալդոյի խաղից, բայց պատրաստ չէ վճարել պահանջվող 15 մլն ֆունտ գումարը: Բանակցությունները կմեկնարկեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին:








































