Wednesday, 17 06 2026
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

«Հրաշալի քառյակը» կառավարությանն անվստահություն կհայտնի ապրիլի 28-ին (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել ոչ իշխանական քառյակի՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունների հերթական նիստը, որն այս անգամ տեղի ունեցավ ՀԱԿ-ում: Ինչպես հայտնի է, քառյակի այս կոնսուլտացիաները նախաձեռնվել են կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրության շուրջ և քննարկումների հիմքում էլ այդ հարցն է դրված: Եվ այս անգամ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այդ հարցի հետ կապված իրենք արդեն որոշում են կայացրել՝ Կառավարությանն անվստահության հարցը արտահերթ կարգով կներկայացնեն ԱԺ ապրիլի 28-ի նիստին: Իսկ մինչ այդ պետք է սոցիալ-տնտեսական ծրագիր մշակեն, թե անվստահությունից հետո եկող հաջորդ կառավարությունն ինչ ծրագրով պետք է աշխատի:

Լ.Զուրաբյանի խոսքերով այսօր կայացրած որոշումներից մեկն էլ այնն է, որ քառյակն ընդունել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնությա՝ մարտի 22-ի հանրահավաքին մասնակցելու առաջարկը: Նա ասաց, որ մասնակցության հետ կապված մյուս հարցերը դեռ քննարկվում են, բայց հանրահավաքին ելույթներ ունենալու են: Պատասխանելով հարցին, թե քառյակը համաձա՞յն է, որ հանրահավաքին ելույթ ունենա նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե այդ հարցը որոշում է «Դեմ եմ» նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում եղավ, թե քառյակը դեմ է եղել «Դեմ եմ»-ի այն առաջարկին, թե այս գործիչները ևս պետք է ելույթ ունենան:

Լ.Զուրաբյանը ներկայացրեց, որ իրենց երրորդ որոշման համաձայն եկող շաբաթ սկսվող քառօրյային քառյակը ներկայացնելու է կառավարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք որոշումները կամ գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծ: Եվ այդ նախագիծն առաջարկելու է ուսումնասիրել արագաչափերի տեղադրման, չօգտագործվող մեքենաներից ԱՊՊԱ պահանջելու և նման այլ գործընթացները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում