Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Խնդիր է դրված նոր հակասություններ ստեղծել․ Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրենին

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը «Առաջին լրատվական»-ին է տրամադրել բաց նամակ ուղղված ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Պարոն Վանեցյան

Համոզված եմ՝ Դուք տեղեկացված եք, որ հեղափոխությունից հետո հրապարակել եմ փաստեր ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի 2000-2001թթ. տարածաշրջանային այցի շուրջ հակասություններ և հանցավոր գործողություններ կազմակերպելու իրական դրդապատճառների վերաբերյալ, այդ թվում՝ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տարածքում ահաբեկչության, Ադրբեջանում՝ ՌԴ նախագահի դեմ մահափորձի, իսկ հետագայում և 2002թ.-ին ՀՀ նախկին վարչապետ Կ. Կարապետյանի մասնակցությամբ Վրաստանի էներգահամակարգում՝ դիվերսիայի։ Դուք նաև տեղյակ եք, թե ինչ կապ ունեն վերը նշված 2000-2002թթ. ընթացքում փոխկապակցված հանցավոր գործողությունները 2002թ. ազգությամբ եզդի հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչների միջոցով փաստացի իմ սեփականությունը հանդիսացող գույքը ՀՀ-ում ապօրինի օտարման, ՌԴ-ում գույքի հրկիզման, իմ նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու և այլնի մասին։ Ավելին՝ չեմ կասկածում, որ Դուք տեղյակ եք, որ վերը նշված հանցավոր գործողություններին զուգահեռ՝ ՀՀ-ում և ՌԴ-ում կազմակերպվել են սպանություններ և բռնություններ նույն՝ ազգությամբ եզդի հանցավոր աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ, ինչի վերաբերյալ փաստերը 03.05.2016թ.-ին ներկայացրել եմ Երևանի նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանին, իսկ հետագայում՝ Ձեզ։ Այն իրողությունը, որ Ձեզ ներկայացնելուց հետո վերը նշված հանցավոր գործողությունները նույնպես թաքցվել են ՀՀ ԱԱԾ-ի քննչական վարչության պետ Մ. Համբարձումյանի կողմից և հեղափոխությունից հետո, չեմ կասկածում, որ այն նույնպես Ձեզ հայտնի է։

Սակայն այն, ինչ կատարվում է ներկայումս, նոր հանցավոր գործողություններ կազմակերպելու, որպեսզի թաքցվի նախկինում կատարվածը, ինչի վերաբերյալ փաստերն ու հիմնավորումները 28.06.2019թ.-ի դիմումով ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Քոչարյանին, այն էլ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի՝ Հայաստան սպասվելիք այցից առաջ, անհրաժեշտ չեմ համարում Ձեզ որևէ տեղեկություն տրամադրելու։ Սակայն այն իրողությունը, որ վերջին շրջանում խնդիր է դրված նոր հակասություններ ստեղծելու, այն էլ ազգությամբ եզդիների հետ, կրիշնյաիդների մասնակցությամբ, և աշխարհագրությունը հասնում է Մոսկվայի մարզի Պյատնիսկի պողոտայի հարակից շրջաններ, ինձ որևէ այլ բան չի մնում հայտնելու կամ էլ հետևություններ անելու։

Համոզված եմ, որ եթե 2000թ.-ին ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի դեմ Ադրբեջանի միջոցով մահափորձի կազմակերպիչները վստահ չլինեին, որ իրենց շահերից բխող առաջարկը հայկական կողմից չի արվելու՝ նկատի ունեմ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, ապա դժվար թե վերը նշվածն իրականացվեր։ Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին և հատկապես կրիշնյաիդների հետ արհեստական կապեր ստեղծելու փորձերին, երբ ԱԱԾ-ի միջոցով շարունակվում է Երևանի քաղաքապետարանի կողմից իմ նկատմամբ ունեցած պարտավորվածությունների շուրջ նոր հակասություններ ստեղծվել, ապա հետևությունները կարող եք ինքներդ էլ անել։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նախ հրապարակավ հրաժարվում եմ Ձեզ հետ հանդիպում ունենալու իմ խնդրանքից, իսկ երկրորդը՝ Դուք ինքներդ որոշեք թե ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինի՝ Հայաստան սպասվելիք այցից առաջ ովքեր և ինչ նպատակներով կկազմակերպեն կրկին հակասություններ՝ հատկապես այն անձինք, ովքեր ներգրավված են եղել կամ կոծկել են ՀՀ-ում իրականացված հինգ սպանությունները, ՀՀ-Բուլղարիա-Չեխիա-ՌԴ հանցավոր շղթայով կեղծ ստացականներ են տրամադրել, որպեսզի ներգործություն կազմակերպվի ՌԴ ներքաղաքական պրոցեսների վրա։ Ավելին, Ձեզ հետ հանդիպման անհրաժեշտություն չկա, քանի որ, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս. 1999թ. հոկտեմբերի 27-ին պետության դեմ կազմակերպված ահաբեկչական գործողությունների հետքերը թաքցնելու նպատակով շարունակվում են ինձ ռուսամետի կամ հակառակը՝ արևմտամետի պիտակ կպցնելու հանցավոր գործողությունները, նամանավանդ, որ հանդես եմ եկել վերը նշված հարցով ՀՀ ԱԺ-ում հանրային լսումներ անցկացնելու առաջարկով, քանի որ իմ՝ որպես տուժողի, ցուցմունքը չի արձանագրվել, դատարան չեմ հրավիրվել։ Ի վերջո համոզված եմ, որ սույն բաց դիմումն ընթերցողներից շատերը չեն հասկանա, թե ինչու եմ այդքան սուր գնահատում հատկապես կրիշնյաիդների մասնակցության փաստը՝ որպես նոր սադրանքներ կազմակերպելու միջոց, սակայն Ձեզ, որպես երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատուի, համոզված եմ, որ մեկնաբանություն տալու կարիք չպետք է լինի՝ նամանավանդ ՀՀ ԱԱԾ-ի քննչական վարչության պետ Մ. Համբարձումյանի սադրիչ գործողությունների հետևանքով շուրջ մեկ տարի առաջ արխիվից հետ էին բերվել իմ նկատմամբ 2005թ.-ին հարուցված քրեական գործի նյութերը։

Խնդրում եմ ինքներդ հետևություն արեք՝ 2002թ.-ին ազգությամբ եզդի հանցավոր աշխարհի միջոցով իմ գույքն ապօրինի օտարվում է, քանի որ անհրաժեշտ էր ինչպես վերը նշված հետքերը թաքցնել, այնպես էլ վարչապետի փոփոխության հարցը, իսկ 2009թ.-ից հետո, երբ խնդիր էր դրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիր կնքել, գույքի հետ կապ ունեցող ազգությամբ եզդիները սպանվում են, ինչին արագ՝ մեկ օրվա ընթացում, արձագանքում է ԵՄ-ն՝ դիտարկելով որպես ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնություն։

Տ. Սահակյան

30.06.2019թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում