Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Բացահայտ ու վտանգավոր պոպուլիզմ. Մոսկվան ներքին ուժերի միջոցով փորձում է Հայաստանի ու Արցախի միջև տարաձայնությունները պահպանել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի» ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ նպատակ կարող է հետապնդել այդ հանդիպումը, ի՞նչ հետաքրքրություններ ունի Ռուսաստանը։

– Ստեղծված իրավիճակում բոլորովին էլ արտառոց չեմ համարում Ռուսաստանի դեսպանի շահագրգռվածությունը։ Ըստ երևույթին՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, փորձում է Արցախի ու Հայաստանի միջև որոշակի տարաձայնություններ պահպանել։ Ցավոք, ներքին որոշ քաղաքական ուժեր, առանձին անհատներ կարծես թե տուրք են տալիս Մոսկվայի այդ ցանկությանը։ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին խոսակցությունները որևէ կերպ հիմնավորված չեն։ Պարզ չէ, թե ինչ անհրաժեշտություն կա գնալու նման քայլի, երբ մենք ունենք անվտանգության մեկ ամբողջական, միասնական համակարգ։

– Տարօրինակ չէ՞, որ ՌԴ դեսպանը հանդիպում է ընդդիմության և այս իշխանություններին կոշտ քննադատող ուժերի ու անհատների հետ։

Ես արդեն ասացի՝ ըստ երևույթին, որքանով որ ես եմ հասկանում, Ռուսաստանը փորձում է Արցախը պահել իր ազդեցության ոլորտում։ Եվ դրա համար ձև է ընտրվել ահա այս ռազմաքաղաքական դաշինքի մասին նախաձեռնությունը։

– Ռուսաստանը դա չի՞ կարող անել ընտրությունների միջոցով՝ աջակցելով որևէ թեկնածուի, որն իր այդ ծրագիրն առաջ քաշող կարող է լինել։

– Նման կոնկրետ առարկայական դրսևորումներ չկան, որոնք նկատի ունենալով կարելի է ենթադրություններ անել, բայց Արցախում կան խմբեր, որոնք նույնպես հանդես են գալիս Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի անհրաժեշտության մասին դիտարկումներով, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ռուսական կողմը երկրորդական կամ երրորդական, «Ռեգնում» գործակալության տնօրեն Կոլերովի կամ մեկնաբան Տարասովի ու հարակից ուժերի միջոցով առանձին աշխատանքներ փորձում են Արցախի քաղաքական որոշ շրջանակների հետ տանել։ Թե դա ինչպես կազդի նախընտրական քարոզարշավի վրա, վաղ է այդ մասին ենթադրություններ անելը, բայց կարծում եմ, որ ժամանակի հետ այդ վերաբերմունքը հստակ կդառնա այնքան, որ մենք կարողանանք փորձագիտական գնահատական հնչեցնել։ Առայժմ ըստ ենթադրությունների ենք դատում։

– Իսկ ինչո՞ւ, ըստ Ձեզ, նման դաշինքի անհրաժեշտություն չկար Սերժ Սարգսյանի օրոք։

– Եթե հիշում եք՝ Ապրիլյան պատերազմից հետո հենց Սերժ Սարգսյանն է խոսել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտության մասին և նա է հանձնարարել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի այդ փաստաթուղթը պատրաստվի։ Բայց դրանից հետո նա պաշտոնավարել է ևս երկու տարի, կոնկրետ քայլեր չձեռնարկվեցին, ու հիմա որոշակի ուժերի կողմից թեմայի աշխուժացումը, չեմ զլանա ասել, հետապնդում է զուտ պոպուլիստական, քարոզչական նպատակ։ Այսինքն՝ խնդիրը հասունացել, հասնել նրան, որ ՀՀ իշխանությունները չգնան այդ քայլին, ինչին կհետևի հող հանձնելու մասին տափակ, արդեն քառորդ դար վաղեմություն ունեցող քարոզչությունը։ Արտառոց ոչինչ չկա, ՀՀ իշխանությունը, Արցախի գործող իշխանությունն իրենց հաշիվ տալիս են այդ նախաձեռնության բուն շարժառիթների մասին, ու հարաբերությունները կարող են կարգավորել ավելի թափանցիկ ու ավելի կառուցողական ռեժիմում՝ ի հակակշիռ այդ պոպուլիստական պնդումների։

– Այսինքն` կարծում եք՝ այդ նախաձեռնությունը Արցախի իշխանությունների աջակցությունը չի՞ վայելում։

– Ես կարծում եմ՝ ոչ։ Այդ մասին Արցախի նախագահի մամուլի խոսնակը թափանցիկ հայտարարություն է արել՝ ասելով, որ ցանկությունը մի բան է, իրականությունն՝ այլ։ Այդ նախաձեռնությունը կարող է փլուզել Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը։ Իհարկե, նա իր պաշտոնից ելնելով կաշկանդված է ավելին ասելու հարցում, բայց ես՝ որպես փորձագետ, քաղաքական մեկնաբան, ավելի ազատ եմ ու պնդում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև Հայաստանն ու Արցախն ունեն անվտանգության մեկ միասնական համակարգ։ Ավելի պարզ ասած՝ եթե այսօր շփման գծում կանգնած է հայկական բանակը, եթե ՀՀ Զինված ուժերն են ապահովում Արցախի անվտանգությունը, ապա ինչ անհրաժեշտություն կա ստորագրել մի փաստաթուղթ, որը, վնասից բացի, ոչինչ չի տալու։ Առանց այդ էլ Ադրբեջանը բանակցային գործընթացում պնդում է, որ Արցախում չկա Պաշտպանության բանակ, ինքնուրույն սուբյեկտ չէ, հիմա, եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ապա Ադրբեջանը միջազգային ասպարեզում մի հաղթաթուղթ է ստանում՝ կասեն, ահա տեսնում եք, ստորագրված այդ փաստաթուղթը վկայում է, որ Հայաստանը օկուպացրել է Արցախն ու մյուս տարածքները։ Ի՞նչ քայլ է, որ Հայաստանը չի կատարում, որ անհրաժեշտություն է ծագում նման փաստաթուղթ ստորագրել, ես այդ մարդկանց չեմ հասկանում։ Անվտանգությունը ապահովում է Հայաստանը, Արցախի բյուջեն տարեկան Հայաստանից զգալի ֆինանսական միջոցներ է ստանում, դա կոչվում է միջպետական վարկ, բայց պարզ է, որ անվճար է։ Այսքանից հետո այդ համաձայնագիրը ինչո՞ւ ստորագրել, դա ստորագրելուց հետո ի՞նչ պետք է անի։ Դա բացահայտ ու շատ վտանգավոր պոպուլիզմ է, ուղղված է ՀՀ գործող իշխանությունների դեմ, և ուղղված է Հայաստան-Արցախ պառակտում մտցնելու նպատակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում