ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդիականացնում է հին միջուկային զենքը, ինչպես նաև ստեղծում է նորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշվում է, պետության ղեկավարը նման հայտարարություն է արել Հարավային Կորեայում ԱՄՆ ռազմակայանում իր ելույթի ժամանակ:
Թրամփն ընդգծել է, որ երկիրն ամենաշատ զենքն ունի աշխարհում, և այն լավագույնն է:
Միևնույն ժամանակ, նախագահը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում կիրառել այն:
Վերջում նա հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը նաև միլիարդավոր դոլարներ է ներդնում հակահրթիռային պաշտպանության ոլորտում:










































