Այս գիշեր տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի երկրորդ հանդիպումը, որում Կոստա Ռիկայի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց բոլիվիացիների դարպասն ու մրցաշարային աղյուսակում շրջանցեց Արգենտինայի հավաքականին:
A խմբում 2 տուրից հետո միանձնյա առաջատարը Կոլումբիան է՝ 4 միավոր, երկրորդը Կոստա Ռիկան՝ 3 միավոր, երրորդը Արգենտինան՝ 2 միավոր և չորրորդը Բոլիվիան՝ 1 միավոր:
Փաստորեն, հաջորդ փուլ դուրս գալու համար Արգենտինայի հավաքականին անհրաժեշտ է վերջին տուրում հաղթել Կոստա Ռիկային, հակառակ դեպքում Մեսսին և խաղընկերները հրաժեշտ կտան Copa America-ին:









































