«Միլան»-ի խաղային ճգնաժամը կարող է դառնալ հարձակվող Մարիո Բալոտելիի` ակումբից հեռանալու պատճառը, հաղորդում է SportMediaset-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ կանցկացնի «Մոնակո»-ի հետ, որին կազմի ամրապնդում է անհրաժեշտ` Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկությունից առաջ:
Ակնկալվում է, որ ֆրանսիական ակումբը Բալոտելիին կառաջարկի ավելի ձեռնտու պայմաններով անձնական պայմանագիր: Ընդգծենք, որ նրա ծառայություններով հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Չելսի»-ն:
Հիշեցնենք, որ հարձակվողն Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ:












































