Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի հնարավոր վերադարձի մասին:
«Ես չեմ կայացնում նման որոշումներ: Բայց, կարծում եմ, դա կարող է տեղի ունենալ: Չգիտեմ, թե երբ: Դրոգբան «Չելսի» կվերադառնա` որպես խաղացող, մարզիչ, դեսպան, հաջորդ տարի կամ 5, 10 տարի անց: Չեմ կարող ասել»,- The Independent-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ Դրոգբան «Գալաթասարայ» է տեղափոխվել «Շանհայ Շենհուա»-ից` 2013 թվականին:







































