Հարրի Փոթերի աշխարհի մասին պատմող «Կվիդիչի աշխարհի գավաթի պատմություն» պատմվածքը հայտնվել է Pottermore.com ռեսուրսում:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, երկրորդ մասը կհրապարակվի մարտի 21-ին:
Պատմվածքը պատմելու է կախարդների աշխարհում ամենագրավիչ սպորտաձևի պատմության մասին:
Pottermore կայքը միակ վայրն է, որտեղ երկրպագուները կարող են գտնել Հարրի Փոթերի աշխարհի մասին նոր օրիգինալ կոնտենտ անմիջականորեն հենց Ռոուլինգից:
Արդեն հայտնի է, որ պատմվածքի երկրորդ մասը պատմելու է որոշ հայտնի խաղերի մասին:










































