Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալ»-ի կազմը կարող է լրջորեն համալրվել:
Ակումբի ղեկավարությունը թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին այդ նպատակով 100 մլն ֆունտ կհատկացնի: Այս մասին տեղեկացնում է Daily Telegraph-ը:
Նշվում է, որ գումարի այդ չափը Վենգերն անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությունից: Նա կարծում է, որ 100 մլն ֆունտը լիովին բավական է իր թիրախում գտնվող ֆուտբոլիստներին թիմ հրավիրելու և կազմն ամբողջովին համալրելու համար:
Հավելենք, որ «Արսենալ»-ն ակտիվորեն հետաքրքրվում է Գելզենկիրխենի «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի ծառայություններով:








































