Օսակայում G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այնքան էլ հարգանքով չի վերաբերվել Իսպանիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Պեդրո Սանչեսին։ Դա նկատել և տարածել են իսպանական ԶԼՄ-ները։
Իսպանիան G-20- ին չի անդամակցում, սակայն մասնակցում է Օսակայում հանդիպումներին որպես հրավիրված երկիր:
Տեսանյութում երևում է, որ նիստից առաջ Սանչեսը և Թրամփը հայտնվում են կողք կողքի, կարճ ողջունում են միմյանց, Սանչեսը փորձում է էլի ինչ-որ բան ասել, բայց Թրամփը մատով ցույց է տալիս նրա տեղը և անցնում առաջ։ Ի պատասխան՝ Սանչեսը ժպտում է և նստում իր տեղը։
Իսպանիայի կառավարությունը, սակայն, հավատացնում է, որ այդ պահին Թրամփը Սանչեսին ասել է , թե որքան է ինքը սիրում Իսպանիան։











































