Արիզոնա նահանգի բնակիչը բանկ է թալանել՝ ֆինանսական հաստատությունում հայտնվելով իր չիխուախուայի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է UPI-ն:
Դեպքը տեղի է ունեցել Տուսոն քաղաքում՝ Chase Bank-ի մասնաճյուղում:
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը շան հետ մոտեցել է գանձապահին և գումար պահանջել: Նա ոչ մեկին չի սպառնացել և զենք չի կիրառել:
Բանկի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Թե ինչպես է թալանի պահին իրեն պահել շունը՝ չի հստակեցվում: Երեկվա դրությամբ գողը դեռ չէր հայտնաբերվել:










































