Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

ՄԱԿ-ի հանձնաժողովը կազմել է սիրիական ռազմական հանցագործների ցուցակը

Սիրիայում մարդու իրավունքների հավանական ոտնահարումների հետաքննության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հանձնաժողովը մարդու իրավունքների ՄԱԿ-ի խորհրդի նիստին զեկույց է ներկայացրել երկրում տիրող իրավիճակի մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

«Մենք ձևավորել են մասնավոր անձանց և զորամասերի, ուժային կառույցների հաստատությունների, ինչպես նաև զինված խմբերի և նրանց ստորաբաժանումների ներկայացուցիչների ցուցակ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների ոտնահարման և հանցագործությունների համար, որոնք ամրագրել ենք մեր զեկույցներում»,- հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինեյրուն:

Նրա խոսքով՝ ցուցակը ներառում է այն անձանց, որոնք քրեական պատասխանատվություն են կրում պատանդներ վերցնելու, կտտանքների և մահապատիժների համար:

Ցուցակում ներառված անունները, որը պետք է փոխանցվի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյին, չի հաղորդվում:

Հանձնաժողովի տվյալներով՝ Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումները համալրվում են արտասահմանցի վարձկանների հաշվին: Որպես օրինակ ներկայացվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որի գրոհայինները ջիհադ են քարոզում: Հանձնաժողովը գրոհայիններին մեղադրում է կտտանքների, սեռական բռնությունների, ահաբեկչություններ կազմակերպելու մեջ:

ՄԱԿ-ի հանձնաժողովն ընդունել է, որ սիրիական հակամարտությունը չի թուլանում:

«Մարտական գործողությունների պատկերն ավելի բարդ է դարձել»,- հայտարարել է հանձնաժողովի ղեկավարը և հավելել, որ երեք տարի շարունակվող հակամարտության հետևանքով երկրի բնակչության շուրջ կեսը՝ 9 միլիոն մարդ, ստիպված են եղել լքել իրենց տները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում