Instagram հանրահայտ սոցցանցի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է, որ մշակողները փնտրում են լուսանկարների տակ գտնվող հավանումները թաքցնելու ուղիներ: Այդպիսով ղեկավարությունը ցանկանում է պաշտպանել օգտատերերին սթրեսից: Այս մասին գրում է CBS News-ը:
Մասնավորապես, քննարկվում է մասնավոր հաշվիչի մեխանիզմը, երբ հավանումների քանակը կարող է տեսնել միայն լուսանկարի տերը։
Մոսերին կարծում է, որ դա պետք է օգնի մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել հաղորդակցության, այլ ոչ թե մշտապես ուրիշների հետ համեմատվելու վրա: