Եվրամիությունը պաշտոնապես կես տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին տարածվել է Բրյուսելում:
«2019 թվականի հունիսի 27-ին Խորհուրդը Ռուսաստանի էկոնոմիկայի առանձին սեկտորների նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացրեց մինչև 2020 թվականի հունվարի 31-ը»,- նշվում է փաստաթղթում: 2014 թվականին Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ: Սահմանափակիչ միջոցները քանիցս ընդլայնվել են ու երկարացվել: Կասեցվել են անայցագիր ռեժիմի և համագործակցության նոր բազային համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունները, սահմանվել է ԵՄ-ի երկրներ ՌԴ-ի պաշտոնատար անձանց մուտքի արգելք և սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առևտրական, ֆինանսական ու ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ: