Thursday, 25 06 2026
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ

Ռուսաստանը վերադարձնո՞ւմ է Հայաստանից տարվածը

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանում տեղի ունեցած «Բանակ-2019» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը կնքել է Ռուսաստանից հարձակողական ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագրեր: Մանրամասներ այդ կապակցությամբ հայտնի չեն, այդ թվում և այն, թե ինչ ձևով է կատարվելու ֆինանսավորումը՝ վարկո՞վ, թե՞ Հայաստանը վճարելու է կանխիկ:

Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը փոխանցել է բազմաֆունկցիոնալ 4 Սու-30 ՍՄ ռազմական օդանավերի փողը, և դրանք 2020 թվականի սկզբին կլինեն Հայաստանում: Երևանը դրանք ձեռք է բերում օդային գերակայության ռազմական հայեցակարգի շրջանակում: Ինչ սպառազինության ձեռք բերման մասին է խոսքը ներկայումս:

Այստեղ հատկանշական է այն, որ օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել են Հայաստանի նոր սպառազինության հարցը: Դա Իսկանդեր չէ, սակայն խոսքը «ոչ փոքր» սպառազինության մասին է՝ ասել էր Հայաստանի վարչապետը: Արդյոք պաշտպանության նախարարի մոսկովյան այցի ընթացքում կնքվել է հենց ա՞յդ հայտարարությանն առնչվող պայմանագիրը: Համենայնդեպս հատկանշական է, որ խոսքն 80-ականների զենքի մասին չէ, այլ նորագույն և այն էլ հարձակողական սպառազինության:

Հատկանշական հանգամանք է և այն, որ դա տեղի է ունենում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Հանդիպման վերաբերյալ մանրամասներն էլ շատ չեն, սակայն մյուս կողմից՝ թերևս կասկած չկա, նաև դատելով համանախագահների ամփոփիչ հայտարարությունից, որ խոսքը վերաբերել է իրավիճակի կամ ստատուս-քվոյի քաղաքական կառավարմանը և կայունության հետագա պահպանմանը՝ Ադրբեջանին ուղղված բավականին նուրբ զգուշացումով:

Ստատոս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը ուղիղ կապված է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բալանսի հետ, որն ապահովելու համար էլ կարևոր է դառնում Հայաստանի ռազմատեխնիկական կարողությունների ծավալուն արդիականացումը: Այստեղ հատկանշական է դառնում հենց այն հանգամանքը, թե ինչ գնով է դա տեղի ունենում, բառի բուն իմաստով:

Հարցն այն է, որ սպառազինության վերաբերյալ գործարքի հանգամանքը ուշագրավ է ոչ միայն Պուտին-Փաշինյան հանդիպման և դրանից հետո վարչապետի արած հայտարարության ֆոնին, այլ նաև Հայաստանի ներքաղաքական տիրույթում օրերս ծավալված զարգացումների՝ ՌԴ դեսպանի աշխուժությամբ և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումով, որին գրեթե զուգահեռ դեսպանը հանդիպել էր Հայաստանի գլխավոր դատախազին: Եվ ահա այդ հանդիպմանը խիստ հետաքրքիր էր այն, որ դատախազ Դավթյանը դեսպանի հետ զրույցում շեշտել էր անօրինական հարստության բռնագանձման, արտերկիր տեղափոխված հանրային ռեսուրսների վերադարձի հարցն ու դրա կարևորությունը: Ահա այս համատեքստում հետաքրքիր է դառնում ՌԴ-Հայաստան ռազմատեխնիկական զուգահեռը:

Արդյոք Հայաստանից յուրացված ռեսուրսները Հայաստան կարո՞ղ են վերադառնալ, այսպես ասած, այդ տեսքով կամ ճանապարհով՝ արդիական սպառազինության վերածվելով, ինչը հույժ կարևոր է թավշյա հեղափոխության ռազմաքաղաքական միջավայրն ամրացնելու և ներքին ռեֆորմների համար ավելի կայուն միջավայր երաշխավորելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում