YouTube-ում տեսանյութ է հայտնվել, որը Դաունի համախտանիշով տառապող 15 անձնանց ուղերձ է՝ հասցեագրված ապագա մայրիկին:
Տեսանյութը նկարահանվել է Դաունի համաշխտանիշ ունեցող մարդու միջազգային օրվա առիթով, որը կնշվի մարտի 21-ին:
Տեսանյութի հիմքում ընկած է հղի կնոջ նամակը, որում նա մտավախություն է հայտնել իր երեխայի ապագայի նկատմամբ, քանի որ հայտնաբերվել է պտղի Դաունի համախտանիշ:
Այդ համախտանիշով տառապող երեխաներն ու երիտասարդները տեսանյութով հավաստիացրել են ապագա մայրիկին, որ նրա երեխային երջանիկ կյանք է սպասվում, երեխան կկարողանա գրել, կարդալ, դպրոց գնալ, աշխատել ու ապրել երջանիկ, ինչպես իրենք:











































