Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Լինդեն նշում է ֆիզիկայի ոլորտում գրանցված բեկումը:
Հարավային բևեռում տեղակայված BICEP2 ռադիոաստղադիտակի օգնությամբ գրանցվել են ռելիկտային գրավիտացիոն ալիքները, որոնք առաջացել են 13.8 մլրդ տարի առաջ՝ Մեծ պայթյունից անմիջապես հետո: Ալիքների գրանցման մասին ինֆլյացիոն կոսմոլոգիայի համահեղինակին հայտնել է նրա օգնականը: Նա գնում է գիտնականի տուն և ապշեցնում Անդրեյին ու նրա կնոջը ձեռք բերված ապացույցով: Նրանք բեկումը նշում են մեկ բաժակ շամպայնով:
Գրավիտացիոն ալիքների գոյությունը կանխատեսվել էր դեռևս 100 տարի առաջ՝ Ալբերտ Էյնշտեյնի կողմից, սակայն մինչ օրս գիտնականներին չէր հաջողվել այդ վարկածը հաստատել գործնական դիտարկումներով:











































