armtimes.com-ի փոխանցմամբ՝ մշակույթի նախարարությունը երեկ հաստատել է, որ Ռիտա Սարգսյանը որևէ կապ չունի մարտի 8-ին կազմակերպված «Միայն սիրո մասին» խորագրով համերգի կազմակերպչական հարցերի հետ, ավելին՝ որևէ լումա չի ծախսել միջոցառման համար:
Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված համերգի վերաբերյալ մամուլում ներկայացվում էր, թե միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, որ դա Ռիտա Սարգսյանի նվերն է հայ կանանց: Այնինչ, դրանից 5 օր անց՝ մարտի 13-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարությանն էր ներկայացրել համերգի ծախսերը (22,4 միլիոն դրամ) փոխհատուցելու նախագիծը:
Մանրամասները՝ armtimes.com-ում








































