Այսօր` մարտի 18-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում սևերով կխաղա ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ։
Հայաստանի ուժեղագույն շախմատիստը և ռուսաստանցի գրոսմայստերը չորրորդ տուրից հետո վ աստակել են 2.5-ական միավոր։
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջատարն է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով իր ակտիվում 3 միավոր է գրանցել:








































