Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեին կանչել են դատախազություն: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով դատախազությանը, Բենդուկիձեին գերատեսչություն են հրավիրել երեքշաբթի: Դատախազությունը գործի մասին մանրամասները կհրապարակի ավելի ուշ:
Նախնական տվյալներով՝ հարցը վերաբերում է Բենդուկիձեի կողմից գյուղատնտեսության համալսարանը 1 լարիով (1 դոլարը՝ 1.75 լարի) ձեռք բերելուն: Նախկին դատախազը պնդում է, որ համալսարանը և վերջինիս պատկանող շենքը գնել է 5 միլիոն լարիով և ներդրել արդեն 17 միլիոն լարի:
Դատախազություն է հրավիրվել նաև Վրաստանի կրթության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը, ում օրոք սեփականաշնորհվել է գյուղատնտեսության համալսարանը:











































