Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատ է արձակել ևս 51 մարդու, որոնք ձերբակալվել էին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների և հունիսի 20-21-ին հանրահավաքի ցրման ընթացքում: Այդ մասին ասված է դատարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ընդամենը բերման էր ենթարկվել 305 մարդ, որոնցից 121-ին կալանքի տակ էին վերցրել Վարչական իրավախախտումների օրենսգիրքը խախտելու համար: Մնացածներին ազատել էին՝ սահմանելով տուգանք կամ տալով բանավոր նախազգուշացում:
Հունիսի 25-ի տվյալներով՝ կալանքի տակ էր գտնվում 54 մարդ:
Դատարանը նրանց բոլորին մեղավոր էր ճանաչել մանր խուլիգանություն կատարելու և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ, հաղորդել է Sputnik-ը: