ՍԴ շուրջ զարգացումները ճգնաժամային են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Ցանկալի կլիներ, որ այս զարգացումներին նախորդեր լուրջ խորհրդատվություններ: Ես այս խնդրի հագուցալուծման քաղաքական բաղադրիչի լուծման կողմնակից եմ: Հրայր Թովմասյանը պետք է պատասխանատվության ենթարկվեր, այս սահմանադրությունը ժողովրդի վզին փաթաթելու համար: Անհասկանալի է այդ պաշտոնյաների պաշտոնավարումը:
Նորիկյանը վեթինգը որպես գործիք ողջունում է․ «Կարևոր չէ ով կիրականացնի, կարևորը դրա ընթացքն է: Վեթինգի արդյունքում կունենանք ֆիլտրված դատական համակարգ»:
Անդրադառնալով հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծմանը, փաստաբանը նկատեց․ «Միայն հանձնաժողովի ստեղծմամբ կոռուպցիայի դեմ չեն պայքարում: Իշխանությունը պետք է ցուցաբերի լայնախոհություն»: