Այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ես կարծում եմ, որ մյուս նստաշրջանից մենք խնդիր ենք ունենալու ԱԺ ժամանակի հետ կապված՝ մեր քառօրյաները հանգիստ կդառնան 8 կամ 10 օր: Պետք է խոսենք իրար հետ և գանք մեկ եզրակացության, ոչ թե 15 օր թեկնածու ընտրենք»,- Արարատ Միրզոյանին դիմելով՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է տվել որևէ դատավորի վերաբերյալ, ինչպիսի՞ն պետք է լինի ճակատագիրը. «Ես առաջարկում եմ այս տարբերակով սկսել, հետո նայել զարգացմանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: