Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան հաղորդման քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, դիմելով պալատի նախագահ Լևոն Յոլյանին և ցույց տալով նրանց կողմից պատրաստված գիրքը, հարցրեց. «Որքա՞ն գումար եք ծախսել այս գրքի վրա. 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսում դատարկ էջեր են: Ըստ ձեզ՝ սա բյուջեի արդյունավետ ծախսման միջո՞ց է, թե՞ ոչ. դատարկ էջեր, դատարկ էջեր: Սա արդյոք չի՞ վկայում, որ բյուջեի անարդյունավետ ծախս եք կատարում, և այդ վեթինգը պետք է սկսեք ձեր հանձնաժողովից»:
Մանրամասները՝ տեսանյութում: