Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Վանեցյանի և ՀՖՖ-ի արձագանքը ստեղծված «աժիոտաժին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/2020 թթ առաջությանը կմասնակցեն 10 թիմեր առաջին փուլում կպայքարեն երկու շրջանով: Այնուհետև առաջին վեցնյակի թիմերը կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը։ Ինչ վերաբերում է 6-10-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերին, ապա նրանք ևս պայքարը շարունակելու են միմյանց միջև։ Վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը լքելու է Բարձրագույն խմբի առաջնությունը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Առաջին խմբում։ Առաջին խմբի չեմպիոնն էլ իր հերթին Բարձրագույն խմբում հանդես գալու ուղեգիր է նվաճելու։ Այս մասին նախօրեին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինս նշեց նաև, որ գալիք առաջնությունից գործելու է նաև լիմիտ օտարերկրացի ֆուտբոլիստների: Թիմերի հայտացուցակները նախկին 18 ֆուտբոլիստների փոխարեն կունենան 23 ֆուտբոլիստներ: Նրանցից 7-ը պարտադիր պետք է լինեն տեղացի խաղացողներ:

Նախատեսվածի համաձայն լեգեոներների լիմիտը տարեց տարի ավելանալու է։ Վանեցյանը նշել է նաև, որ առաջիկա մրցաշրջանում ՀՖՖ-ն խիստ չի գտնվել այս հարցում, քանի որ շատ ակումբներ կկանգնեն խնդրի առաջ: Մասնավորապես, այսօր կա տեղացի ֆուտբոլիստների սակավության խնդիր և եթե լեգեոներների սահմանափակումը կատարվեր ավելի մեծ ծավալով, մի շարք թիմեր խաղը որակի առուկով զգալի անկում կապրեր։ Լեգեոներների սահմանափակումը տարածվելու է նաև Առաջին խմբի թիմերի վրա։ Ի՞նչ նպատակներ ունեն այս փոփոխությունները և ինչ կտան դրանք մեր ֆուտբոլին: ՀՀ վերջին առաջնությանը մասնակցեցին 9 թիմեր որոնք պայքարեցին 4 շրջանով: Մրցաշրջանի ընթացքում գրեթե բոլոր թիմերի մարզիչները ու ղեկավարները շարունակ բողոքում էին խաղացանկից, նշելով այն այն չափից ավելի խիտ է և ֆուտբոլիստները հաճախ չեն հասցնում վերականգնվել: Հիշեցնենք, որ Հայաստանի 2017/2018 առաջնությանը մասնակցել էին 6 թիմեր, որոնք 6 շրջանով պայքար էին մղել չեմպիոնի կոչման համար: Թիմերի սակավությունն ու միմյանց հետ շարունակ խաղալու փաստը բնականաբար հանգեցրել էր լճացման: Անցյալ տարի թիմերի կտրուկ ավելացման հետևանքով մեծացավ նաև լարվածությունն ու մոտիվացիան: Արդյունքում շատ թիմերի մոտ առաջ եկավ ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիրը:

Առաջնության նոր ֆորմատը կթուլացնի ծանրաբեռնվածությունը միևնույն ժամանակ մեծացնելով լարվածությունը: Այսինքն երկու շրջանի ավարտից հետո կունենանք երկու «ֆրոնտ» որոնցում բավական հետաքրքիր պայքար կծավալվի: Տարիներ շարունակ Բարձրագույն խմբում վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմը չէր նահանջում Առաջին խումբ, քանզի ավելի ցածր դիվիզիոնում ակումբներ ըստ էության չկային: Ավելի ստույգ՝ Առաջին խմբի առաջնությունում հիմնականում ելույթ էին ունենում Բարձրագույն խմբի մասնակից ակումբների դուստր թիմերը: Միայն վերջերս հայտնի դարձավ, որ առաջին խմբի գալիք առաջնությանը մասնակցելու են բազմաթիվ նորաստեղծ ակումբեր: Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել նորաստեղծ «Վեսը Արմենիա», «Անի» «Դիլիջան», «Տորպեդո Երևան», «Վան», «Արագած» և «Դովեղ» ակումբները: Առաջին խմբում ելույթ կունենա նաև ԲԿՄԱ-ակումբը, որի ստեղծման նախաձեռնողը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է: Ստացվում է՝ ամիսների ընթացքում մեր երկրում ի հայտ են եկել միանգամից 8 ֆուտբոլային ակումբներ, ինչը բացառիկ երևույթ է: Առաջին խմբի առաջնությանը կմասնակցեն նաև «Յունիոր Սևանն» ու «Լոկոմոտիվը», որոնք 2018/2019 թթ. մրցաշրջանում ևս մասնակցել են Առաջին խմբի առաջնությանը: Ակումբների կտրուկ աճը ֆուտբոլի մասսայականացման և զարգացման գլխավոր նախապայմաններից է:

Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանում կա երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստների խիստ պահանջարկ: Ամիսներ առաջ բավական թեժ քննարկումներ և բանավեճեր էին ընթանում Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների քանակի լիմիտ դնել-չդնելու վերաբերյալ: Կար մտահոգություն, որ տեղացի ֆուտբոլիստների համար ուղղակի չկա դաշտ խաղալու և զարգանալու համար: Այսօր այդ դաշտը ստեղծված է: Ինչ խոսք, շատ բան կախված է նաև ակումբների քաղաքականությունից: Լեգեոներների քանակի վերաբերյալ ընտրված փուլային քաղաքականությունը կարծում ենք ևս ճիշտ է:

Կարճ ասած ՀՖՖ-ն և Արթուր Վանեցյանը առաջին հայացքից համարեժք կերպով են արձագանքել հայկական ֆուտբոլում ստեղծված աժիոտաժին: ՀՖՖ-ն ըստ էության ձևավորել է այն կմախքը որի վրա պետք է կառուցվի մոդելը: Այն որ գալիք մրցաշրջանը հայկական ֆուտբոլում շատ ավելի թեժ է լինելու կարծում ենք ակնհայտ է: Ինչ խոսք գոյություն ունեն նաև խնդիրներ, որոնք պետք է հնարավորինս արագ կարգավորել: Խոսքը վերաբերվում է հատկապես մրցավարությունը, որն ուղղակի ստվեր գցեց Հայաստանի նախորդ առաջնության վրա: Թիմերի ավելանալուն զուգընթաց մեծանում է նորմալ մրցավարների պահանջարկը: Այսօր մեր երկրում գրեթե չկան բարձրակարգ մրցավարներ, ինչը իսկապես մտահոգիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում