«Վոլգա»-ի և Հայաստանաի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով գրավել էր Կազանի «Ռուբին»-ի դարպասը (3:1), խոսել է հանդիպման մասին:
«Ինչ արած, 3 սխալ և 3 գոլ՝ մեր դարպասը: Չնայած, հանդիպումը վատ չէինք սկսել: Պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ:
Մարզիչն ասաց, որ պետք է մտածել առաջիկա խաղի մասին: Կփորձենք «Տոմ»-ի դեմ հանդիպմանը մեր լավագույն խաղը ցուցադրել: Մեզ միավորներ շատ են անհրաժեշտ:
Պարտության համար ներողություն եմ խնդրում երկրպագուներից: Կազանում նրանք լավ աջակցություն ցուցաբերեցին: Մենք զգում էինք նրանց աջակցությունը, բայց, ցավոք, չկարողացանք ուրախացնել նրանց»,- հայտարարել է Սարկիսովը:





































