Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ես կարծում եմ, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն հատկապես հանրային ելույթներում և հանրային վայրերում»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Նրա խոսքով՝ ոչ քաղաքական, անհիմն, «գռեհիկ ձևակերպումները հենց ԱԺ-ում կստանան արժանի պատասխան»:
Գևորգ Պապոյանը հույս հայտնեց, որ այդպիսի վարքագծից իրենց գործընկերները այսուհետ կհրաժարվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: