Ղրիմի խորհրդարանականները դիմել են ՄԱԿ-ին և աշխարհի բոլոր պետություններին՝ հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով՝ հաղորդում է Ղրիմի պետական խորհրդի մամլո ծառայությունը:
«Ղրիմի Հանրապետությունը մտադիր է իր հարաբերություններն այլ պետությունների հետ կառուցել հավասարության, խաղաղության, բարիդրացիականության, երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության այլ համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,- ասվում է խորհրդարանի կայքի հաղորդագրությունում:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր հերթին հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Նրա խոսքով՝ Ղրիմն Ուկրաինայի տարածքն է, իսկ հանրաքվեի ճանչում «չկա և չի լինի»: Յացենյուկը նախազգուշացրել է, որ Մոսկվան դեռևս չի հասկանում՝ ինչ ճգնաժամի մեջ է մտնում Ղրիմի հետ:








































