Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկիի կարծիքով` Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը կորոշվի վերջին տուրում:
«Կարծում եմ` հիանալի առաջնություն է` երկրպագուների և խաղացողների համար: Հավանաբար, հաղթողի հարցը բաց կմնա մինչև մրցաշրջանի վերջին խաղը:
Անգլիայի Պրեմիեր Լիգան բարդ մրցաշար է, որի շրջանակներում կարևոր է յուրաքանչյուր խաղ, իսկ մինչև ավարտը դեռ բավականաչափ տուրեր են մնացել»,- ասել է Ռոսիցկին:








































