Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեի արդյունքները օրինական չեն ճանաչվի, փոխանցում է Reuters գործակալությունը:
«Բրիտանիան չի ճանաչում հանրաքվեն և դրա արդյունքները, ինչպես և միջազգային հանրության մեծ մասը»,- հայտարարել է Հեյգը՝ Ռուսաստանին քաղաքական և տնտեսական նոր հետևանքներով սպառնալով:
Նմանատիպ հայտարարություն է արել նաև նրա ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսը՝ կոչ անելով Ռուսաստանին անմիջապես միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում լարվածության թուլացման համար:
«Ռուսաստանը պետք է ընդունի Ուկրաինայի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, այս մասին է գրում gazeta.ru-ն:











































