«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը իր հպարտության մասին է հայտնել «Մանչթեսթեր «Յունայթեդ»-ի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (0:3), որտեղ թիմի ավագը իր հաշվին դուբլ գրանցեց:
«Սա ֆանտաստիկ օր էր անձամբ իմ և ակումբի համար, որը Մանչթեսթեր էր ժամանել հաղթանակի համար,- Ջերարդի խոսքերն է փոխանցում BBC-ն: Մենք հաճույք կստանանք այս երեկոյից, սակայն պետք է կենտորնանալ հաջորդ թիրախների վրա: Այսօր բոլորին ապացուցեցինք, որ մրցունակ թիմ ենք և կպայքարենք մինչև վերջ: Շատ կտրուկ էինք գործում, խաղադաշտում վերահսկում էինք խաղի ընթացքը: Կարծում ենք, որ թիմը ունակ է Անգլիայի առաջնությունում հաղթելու: Բայց ասելը ամենահեշտն է: «Քարդիֆ»-ին և «Սանդերլենդ»-ին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես «Յունայթեդ»-ին:








































