Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ առաջարկվում է աշխատավարձը վճարել անկանխիկ եղանակով. «Այս օրենքի նախագիծը կարող է գործել, որովհետև այսօր Հայաստանում բանկային համակարգը բավականին զարգացած է»:
Նրա խոսքով՝ այս եղանակով նաև կկրճատվի ստվերային տնտեսությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































