«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ևս մեկ անգամ կփորձի ձեռք բերել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի իրավունքները:
«Կարմիր սատանաներ»-ը ևս մեկ հարցում կուղարկեն Դորտմունդի «Բորուսիա»-ին` 24-ամյա Ռոյսի վերաբերյալ: Մանչեսթերի ակումբը մի քանի անգամ հայտնել է տաղանդավոր ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու ցանկության մասին, սակայն ամեն անգամ մերժում է ստացել թե´ գերմանական ակումբի, թե´ անձամբ ֆուտբոլիստի կողմից:
Այս անգամ «Յունայթեդ»-ն ավելացրել է ֆուտբոլիստի տրանֆերի դիմաց առաջարկվող գումարը` հասցնելով այն 20 մլն եվրոյի: Sunday People-ը հայտնում է, որ «Բորուսիա» է վերադառնալու թիմի նախկին կիսապաշտպան Շինջի Կագավան:









































