Tuesday, 16 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ

Երբ բռնաբարողն ու ավազակային հարձակում կատարողը նախկին ոստիկան է. շարունակվում է Է. Վարագյանի գործի դատավարությունը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Էդգար Վարագյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա արթիկցի, նախկին ոստիկան Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով ու իսկական դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների հնարավոր դիմադրությունը կանխելու համար Էդգար Վարագյանը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, իսկ Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու 5 հազար դոլար:

Վարագյանը ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք՝ 7900 դոլար արժողության 5 անուն ոսկե զարդեր, 186 հազար դրամ, 100 դոլար, 220 հազար դրամ արժողության «Սոնի» հեռուստացույց, 61 հազար դրամ արժողության բարձրախոս, 1000 դոլար արժողության կաշվե ճամպրուկ:

Այսքանով չբավարարվելով՝ Էդգար Վարագյանը, ըստ մեղադրանքի, արդեն հիշատակված ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը հարկադրաբար տեղավորել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Վարագյանը նրանց տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտային տարածք, բեռնախցից դուրս է բերել Քրիստինեին, դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություն, ապա կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Այնուհետև Վարագյանը բեռնախցից հանել է նաև Կարինային, մորն ու դստերը թողել է ամայի դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Նախագահողը որոշել է, որ դռնփակ կարգով կքննվի գործի այն մասը, որը վերաբերում է տուժողի սեռական անձեռնմխելիությանը:

Գործի մնացած մասը քննվում է դռնբաց պայմաններում:

Դեռ անցած դատական նիստից դռնփակ պայմաններում հարցաքննվում էին տուժողները: Այսօր շարունակվեց տուժող Քրիստինեի հարցաքննությունը: Նրա դստեր հարցաքննությունն ավարտվել էր անցած նիստին, աղջիկն այսօր դատարան չէր ներկայացել:

Տուժողի հարցաքննության ավարտից հետո սկսվեց վկաների հարցաքննությունը, որը տեղ-տեղ դարձյալ դռնփակ անցկացվեց, որովհետև այսօր հարցաքննվեց նաև ամբաստանյալի մտերմուհին, ով սկզբում ասաց, թե ամբաստանյալի հետ եղել է «մարդկային, ընկերական» հարաբերությունների մեջ, սակայն հետո չցանկացավ, որ իրենց «մարդկային» հարաբերությունների մանրամասների մասին ցուցմունք տա դռնբաց պայմաններում:

Դռնբաց նիստում հարցաքննվեցին Էդգար Վարագյանի ոստիկան գործընկերն ու վերջինիս հայրը:

Գործընկեր Գոռը հայտնեց, որ սեպտեմբերի 22-ին Էդգարը զանգել է իրեն ու խնդրել, որ մի քանի օրով իր վարձակալած բնակարանի հեռուստացույցը տանի նրանց տուն:

Էդգարը բացատրել է, թե դա տանտիրոջ հեռուստացույցն է, որը տանտիրոջ լիազորած անձը պիտի որ արդեն վաճառած լիներ: Սակայն չի վաճառել: Քանի որ այդ «լիազորված անձի» օգնությամբ էր Էդգարը վարձակալել տվյալ բնակարանը, ուստի ցանկանում էր օգնել նրան, այնպես անել, որ բնակարան եկող տանտերը հեռուստացույցը չտեսնի, մտածի, թե այն իրոք վաճառված է:

Այս «խուճուճ» պատմությունն Էդգարի ընկերոջ մեջ կասկածներ չի առաջացրել, որովհետև նրա մտքով էլ չի անցել, թե Էդգարը կարող է ինչ-որ անօրինական բան անել:

Գոռը տնեցիների հետ պայմանավորվել է, թե իր ընկեր Էդգարը մի քանի օրով հեռուստացույց է բերելու իրենց տուն:

Սեպտեմբերի 23-ի երեկոյան Էդգարը Գոռենց տուն է տարել «Սոնի» մակնիշի հարթէկրան հեռուստացույց և լարեր: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, Գոռը համացանցից տեղեկացել է, որ Էդգար Վարագյանը ձերբակալվել է ինչ-որ հափշտակություն կատարելու կասկածանքով, խոսք է գնացել նաև հափշտակված հեռուստացույցի մասին: Ոստիկան Գոռը վախեցել է, որ Էդգարի կողմից նախօրեին իրենց տուն բերված հեռուստացույցը կարող է հենց հափշտակված հեռուստացույցը լինել: Նա այն անմիջապես տարել ու հանձնել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Հարցաքննվեց նաև տուժողի տան դիմաց շինարարական ու պահակային աշխատանքներ կատարած վկան, ով հայտնեց, թե սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, ժամը 3-ից 4-ի սահմաններում ինքը տուժողի տան կողմից կոտրվող ապակու ձայն է լսել: Շատ մութ գիշեր է եղել: Վկան այլևս ոչինչ չի լսել ու չի տեսել:

Երբ դատարանը քննարկում էր չներկայացած վկաների հարցը, ապշեցուցիչ հայտարարություն արեց ամբաստանյալ Վարագյանի շահերի պաշտպան Աննա Թամազյանը:

Նա ասաց, թե այս տարվա հունվարին, երբ գործն արդեն ընդունվել էր դատարանի վարույթ, ինքը այցելել է վկաներից մեկին ու մասնավոր զրույց ունեցել հետը՝ իրականացնելով իր «դատավարական լիազորությունները», ցանկանալով «անձամբ պարզել իսկությունը»:

Պաշտպանի հայտարարության միտքն այն էր, որ տվյալ վկան Հայաստանում է, ապրում է իր տանը ու պարզապես չի ներկայանում դատարան:

Սակայն նախագահողը զարմացավ փաստաբանի՝ իրեն վերապահված «դատավարական լիազորությունների» մասին լսելով: Դատավորը հարցրեց, թե պաշտպանը ո՞ր օրենքով թույլատրված լիազորություններն է իրականացրել՝ հանդիպելով վկայի հետ:

Պաշտպանը համոզված տոնով ասաց՝ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 6-րդ մասով: Նախագահողը բացեց հիշյալ օրենսգիրքը:

Պարզվեց, որ խոսքը նշված հոդվածի ոչ թե 6-րդ մասի, այլ 6-րդ կետի մասին է, որտեղ ասվում է, թե պաշտպանն իրավունք ունի հարցման ենթարկելու «մասնավոր անձանց»:

«Մի՞թե վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձը մասնավոր անձ էր»,- հարցրեց նախագահողը:- Դուք իրավունք ունեի՞ք այցելելու վկային ու առանձնազրույց ունենալու հետը»:

Պաշտպանը փորձեց այլ ընթացք տալ իր ակամա խոստովանությանը. «Ես առանձնատեսակցություն չեմ ունեցել, վկայի հետ խոսել եմ նրա ընտանիքի անդամների ներկայությամբ: Ցանկանում էի պարզել իսկությունը»:

«Իսկ դատարանն ի՞նչ է անում, ձեր կարծիքով»,- հարցրեց նախագահողը:

Ներկա օրենսգրքով պաշտպանը լիազորություն չունի հանդիպում և զրույց ունենալու դատավարության մասնակցի, մասնավորապես՝ վկայի հետ: Բացառված չէ, որ նման հանդիպման ժամանակ ճնշում գործադրեն վկայի վրա, նրան հակեն նպաստավոր ցուցմունք տալուն:

Զարմանալի էր, որ պաշտպանը իր կատարած խախտումը համարձակորեն ներկայացրեց ձայնագրառվող նիստի ժամանակակ՝ բացեիբաց:

Նախագահողը երեք վկաների բերման ենթարկելու որոշում կայացրեց, իսկ երկու վկայի մեկ անգամ ևս կծանուցեն հաջորդ նիստի օրվա ու ժամի մասին:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Էդգար Վարագյանն իրեն մեղսագրված ոչ մի արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչում: Պաշտպանական կողմը պնդում է, թե Վարագյանի նկատմամբ բռնություններ են գործադրվել նախաքննության ժամանակ:

Նման հաղորդում ժամանակին տրվել է նաև ՀՔԾ-ին, հարուցվել է գործ, որը կարճվել է. բռնությունների գործադրման փաստը չի հաստատվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում