Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը որակել Է քաղաքական հատուկ նշանակության ուժ, որը պաշտպանում Է տերությունը, խոստացել Է պայքարել «ռուսամետ ուժերի ռեւանշի դեմ» եւ հայտարարել Է, որ իր կուսակցությունը բոլորից լավ գիտի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ճանապարհը: Այդ մասին նա հունիսի 19-ի երեկոյան գրել Է Twitter-ի իր անձնական Էջում:
«Արդեն այժմ լսվում Է բուլդոզերի դղրդյունը, որը փորձում Է քանդել մեր պետականության հոգեւոր հիմքը,- հայտարարել Է Պորոշենկոն:- «Եվրոպական համերաշխությունը» քաղաքական հատուկ նշանակության ուժ Է, որն ունակ Է պաշտպանելու մեր պետությունը»: «Մեր թիմը՝ «Եվրոպական համերաշխությունը», ապացուցել Է կոնկրետ գործերով, որ մյուսներից ավելի լավ գիտի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ճանապարհը»,- գրել Է Պորոշեկոն:
Նա իր կուսակցությունը համեմատել Է GPS-նավիգատորի հետ, «որը ճիշտ ցույց կտա ճանապարհը եւ չի թողնի շեղվել ճիշտ ուղուց»։











































