Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը. Այժմ շարունակվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը:
«Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, այս դահլիճում չի եղել մեկը, որը կողմ է եղել 2018-ի բյուջեի ընդունմանը, բայց մենք խոսում ենք բյուջեի կատարման մասին»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա ներկայացրեց, թե ինչ դրական փոփոխություններ են կատարվել այս ընթացքում. «Քաոտիկ՝ ոլորտից ոլորտ ցուցանիշներ եմ ասում: 2018-ին Հայաստան ժամանումների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնումների թվին. այսպիսի բան հիշո՞ւմ եք վերջին տասնամյակների պատմության մեջ»:
Նրա խոսքով՝ մինչև ԿԲ նախագահը էստեղից հասավ բանկ, 20 մլն-ով ավելացան ՀՀ արտարժութային պաշարները:
ԱԺ նախագահը խոսեց, որ արդեն քայլեր են ձեռնարկվել ոսկու պաշարների վերականգնման ուղղությամբ. «Սա ի՞նչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում»:
«Օդի մեջ կադրային վատ քաղաքականության մասին խոսելը մեզ հնարավորություն չի տալիս դա շտկել. Կոնկրետ ասեք: Տիգրան Խաչատրյան. վատ կադրային քաղաքականությո՞ւն է, մի հատ նայեք էդ մարդու կենսագրությունը, Ռուստամ Բադասյանը դեռ չնշանակված՝ արդեն ասում են վատ կադր է: Մի քանի տարի է՝ պաշտոնավարում եք, էդ 10 մլն դոլարն ի՞նչ է, որ որևէ մեկիդ երեխայի հաշվի վրա չկա»,- հեգնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










































