Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն պատմել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա խաղից ունեցած սպասելիքների մասին:
«Մենք «Բարսելոնա»-ից առաջ էինք անցել 4 միավորով և «Մալագա»-ի դեմ մրցավեճում չէինք ցանկանում կորցնել այդ առավելությունը:
Կտեսնենք, թե «Բարսելոնա»-ն ինչպես կանցկացնի իր հանդիպումը: Կատալոնացիների դեմ խաղը կարևոր է, բայց որոշիչ չի լինի»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 2-րդ «Էլ Կլասիկո»-ն նախատեված է մարտի 24-ին:












































