Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ղրիմի խնդրի խորացման դեպքում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կվերանայվի, փոխանցում է Reuters գործակալությունը:
Օլանդը նշել է, որ ԵՄ-ը Ղրիմի հանրաքվեից հետո կարող է Ռուսաստանի նկատմամբ որոշ պատժամիջոցներ հայտարարել: Խոսքը Ռուսաստանի որոշ քաղաքացիների ակտիվների սառեցման և վիզային սահմանափակումների մասին է:
«Ինչ վերաբերում է այլ պատժամիջոցների, մասնավորապես նրանց, որոնք կապված են ռազմական ոլորտում համագործակցությունների հետ, ապա դա հնարավոր պատժամիջոցների երրորդ փուլն է»:
Ելույթ ունենալով Փարիզում կայացած մամլո կոնֆերանսին՝ Օլանդը հայտարարել է, որ «Ղրիմի հանրաքվեն իրավաբանական հիմք չունի», և կոչ է արել խնդիրը բանակցությունների միջոցով լուծել, գրում է gazeta.ru-ն:






































