Ամերիկյան Koro Pizza սննդի կետերի ցանցը մասնագիտացել է նոր ձևաչափի պիցցայի պատրաստման գործում: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:
Այստեղ այն պատրաստում են պաղպաղակի տեսքով` պիցցայի խմորի «բաժակ» և դասական լցոն` ըստ ճաշակի` Մարգարիտա, 4 պանիր, բեկոնով պիցցա, կարելի է նախընտրել նաև սնկով և ծովամթերքով պիցցա: Կան նաև պիցցա-պաղպաղակի աղանդեր տարբերակները` տիրամիսու և շոկոլադե կրեմ:
Ճաշացանկում ամենատարածված կետերն են` բեկոնով, ձվով և պանրով Pancetta Prima և Tiramisu`կաթի սերով, բիսկվիթով, ինչպես նաև սուրճի օշարակով:










































