Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սամվել Կարապետյանը կհեռացնի՞ Ծառուկյանին, թե՞ նա կգնա կամավոր

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բավականին նյարդային է արձագանքել Քննչական կոմիտե հարցաքննության ներկայանալու ծանուցագրի վերաբերյալ լրագրողների հարցերին: «Ինչ է, ծանուցագիրը պետք է շրջանակի մեջ դնեի և կախեի պատի՞ց՝ Այվազովսկու նկարի կողքին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը լրագրողներին: Նրան, իհարկե, գուցե հոգնեցրել են հարցերը, կապված Աբովյանի հրկիզման գործով հարցաքննության կանչվելու հետ, բայց ԲՀԿ նախագահի համար կա թերևս ավելի նյարդայնացնող պատճառ, քան հարցերը և հրկիզման գործը ընդհանրապես: Այդ պատճառն ունի անուն և ազգանուն՝ Սամվել Կարապետյան, որը հունիսի 16-ին Երևանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել սրճարանում:

Սամվել Կարապետյանն, ըստ «Ֆորբսի», ամենահարուստ հայն է, միլիարդատեր, որը թավշյա հեղափոխությունից հետո հետ է քաշվել թե՛ քաղաքական հավակնությամբ, որ ուներ մինչև այդ, թե՛ տնտեսական ծրագրերով՝ մեծ հաշվով սառեցնելով դրանք: Մինչդեռ, Փաշինյան-Կարապետյան հանդիպումը վկայեց, կամ առնվազն հիմք տվեց եզրակացնելու, որ նրանց միջև սառույցը գուցե հալվում է: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ փողը, առանց որի տնտեսական հեղափոխության անհնարինության մասին էր խոսում ԲՀԿ նախագահը՝ Փաշինյանին ցույց տալով այդ հարցում իր առավելությունը նրա նկատմամբ, Փաշինյանը կարող է և գտնել: Կասկած չկա, որ Սամվել Կարապետյան կարող է լինել խոշոր ներդրումների աղբյուր, իր հետևից բերելով նաև այլ ռուսաստանահայ գործարարների: Դա կնշանակի, որ Գագիկ Ծառուկյանը կարող է կորցնել իր քաղաքական՝ երևի թե միակ գործուն խաղաքարտը: Եթե այդ խաղաքարտը նա կորցնի, ապա դա հավասարազոր է լինելու քաղաքականության մեջ տեղը կորցնելուն:

Գագիկ Ծառուկյանը շաբաթներ առաջ պահեց մանդատը, ընդ որում՝ նույն իրավապահ կառույցների օգնությամբ, այս դեպքում ՀՔԾ-ի: Այդ մարմինը որոշեց, որ քաղաքականության մեջ ԲՀԿ նախագահը օտար մարմին չէ, գործարար, ձեռնարկատեր չէ, չկա այդ պատճառով նրան մանդատից զրկելու հիմք: Այն, ինչ չկարողացան անել իրավապահները, խոշոր հաշվով կարող է անել Սամվել Կարապետյանը, եթե ներդրումային հոսքերի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերի Նիկոլ Փաշինյանի հետ: Ծառուկյանը կպահի մանդատը, բայց կկորցնի անգամ նվազագույն կշիռը, որ պահպանել էր հեղափոխությունից հետո և թվում է, ամրապնդել էր Աբովյանի քաղաքապետի ընտրությամբ:

Փաստորեն, «հանձնելով» Աբովյանը, Նիկոլ Փաշինյանը «հարվածը» հասցնում է անսպասելի տեղից, թիկունքից, կամ ավելի շուտ՝ խորքից: Մյուս կողմից, սակայն, կա մեկ այլ հարց՝ Նիկոլ Փաշինյանին էլ հակակշիռ է պետք Սամվել Կարապետյանի հետ հարաբերությունում, եթե այնտեղ օրակարգում դրված են ներդրումային խոշոր պայմանավորվածությունների առնչվող հարցեր: Այստեղ, սակայն, Փաշինյանի համար հակակշիռ պետք է լինի ոչ թե մեկ այլ խոշոր սեփականատեր, այլ մեկ այլ ինստիտուտ՝ քաղաքական, հանրային կամ իրավական, որով անվտանգության և նաև պայմանավորվածությունների կատարման փոխադարձ երաշխիք կստանան թե՛ Փաշինյանը, թե՛ Կարապետյանը: Միակողմանի երաշխիքները, որևէ կոնֆիգուրացիայի դեպքում, անկախ անուն ազգանուններից և ձևաչափերից, չեն բերի կայուն և տևական զարգացման գործընթացի: Այդ դեպքում Ծառուկյանն էլ քաղաքականությունը կթողնի կամավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում