Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով նրա կենսագրական տվյալներին, ասաց. «Դուք 97 թվականից աշխատել եք Արցախի զինվորական դատախազությունում, բայց նաև գրված է, որ 97-99 թվականը զորակոչվել եք զինվորական ծառայության. 99 թվականին առանց կոռուպցիոն սխեմայի կամ հովանավորչական միջամտության հնարավո՞ր էր արդյոք սա»: Պատգամավորի խոսքով՝ փաստորեն 99 թվականին Վահե Գրիգորյանը առաջխաղացում է ունեցել, որի ցուցակը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը. «Ձեր հոր՝ Միշա Գրիգորյանի համակարգում լինելը օգնե՞լ է Ձեզ այս բացառիկ ձեռքբերումների հարցում»:
Ի պատասխան՝ Վահե Գրիգորյանն ասաց. «Էդ Միշա Գրիգորյանն ինձ հետ կապ չունի: Ես, իհարկե, իմ բոլոր հաջողություններում պարտական եմ իմ հորը, որը բանվոր է եղել»: Թեկնածուն նշեց նաև, որ դատախազությունում աշխատել է իր տված զինվորական երդման թելադրանքով:
Մանրամասները՝ տեսանյութում: