«Քարդաշյան ընտանիք» ռեալթի շոուի մասնակից սուպերմոդել Քենդալ Ջեները մանկության լուսանկար է հրապարակել՝ հոր Բրյուս Ջեների հետ, որը փոխել է սեռը և Քեթլին անունով կին է դարձել: Աղջիկը լուսանկարը Instagram-ում հրապարակել է հունիսի 16-ին՝ հայրերի միջազգային օրվա պատվին:
Այդ լուսանկարում փոքրիկ Քենդալը նստած է ժպտացող Բրյուսի գրկում:
Բացի այդ, մոդելը մի քանի արխիվային կադրեր է տեղադրել stories-ում: Դրանցում Բրյուս Ջեները դստեր հետ է տարբեր ժամանակահատվածներում: Որոշ լուսանկարներում նա դեռևս չի փոխել սեռը, իսկ մյուսներում արդեն կնոջ կերպարանքով է:
«Շնորհավորում եմ հայրերի օրվա կապակցությամբ մեր անհավանական հայրիկին»,- գրել է Քենդալը հրապարակումներից մեկում: