Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին զարմացրել են թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի խոսքերը:
Ավելի վաղ արգենտինացի ֆուտբոլիստը հայտնել է, որ կցանկանար բաց թողնել ազգային առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մալագա»-ի դեմ արտագնա հանդիպումը: Դի Մարիան բացատրում էր իր որոշումը նրանով, որ նշված խաղի ժամանակ դեղին քարտ ստանալու դեպքում նա ստիպված կլինի բաց թողնել հաջորդ տուրի «Բարսելոնա»-ի դեմ խաղը:
«Եթե դի Մարիան ասել է, որ չի ցանկանում մասնակցել այսօրվա խաղին, ապա նրա խոսքերն ինձ մոտ զարմանք են առաջացնում: Խաղերի մեջ տարբերություն չկա:
Ես չեմ պատրաստվում հայտավորել ֆուտբոլիստներին` մտածելով քարտերի մասին: Եթե դի Մարիան խաղա «Մալագա»-ի դեմ և նախազգուշացում ստանա, ապա «Բարսելոնա»-ի դեմ խաղում նրա փոխարեն կխաղա մեկ այլ ֆուտբոլիստ: Սարսափելի ոչինչ չեմ տեսնում»,- ասել է Անչելոտին:







































