Անհայտ վիրուսը ախտահարել է Ավստրալիայում Lihmoltts հազվագյուտ տեսակի կենգուրուներին՝ հաղորդում է ABC-ն:
Վիրուսը ախտահարում է կենդանիների տեսողական նյարդը՝ կուրացնելով նրանց: Հիվանդությունը ստիպում է կենդանիներին իջնել ծառերի վրայից և թափառել շրջակայքում, մտնել գոմերը, դպրոցները, շրջել ճանապարհներին, ինչը գրեթե միշտ հանգեցնում է մահվան:
Ներկա պահին ոչ անասնաբույժները, ոչ էկոլոգները չգիտեն ինչպես պայքարել հիվանդության դեմ։