Այսօր` մարտի 15-ին Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը։
Լևոն Արոնյանը սևերով կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի դեմ։ ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը կես միավոր է զիջում հնդիկ Վիշվանաթան Անանդին, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին և Պյոտր Սվիդլերին։ Երկրորդ տուրից հետո Արոնյանը և Տոպալովն իրենց ակտիվում են գրանցել մեկական միավոր։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստն առաջին տուրում սևերով պարտվել էր Անանդին, իսկ երկրորդում սպիտակներով հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։










































