Անգլիայի Կորնոուլի կոմսության Սենթ-Մայքլս-Մաունթ կղզում, որը կարծես հեքիաթից դուրս եկած լինի, գլխավոր այգեպան է պահանջվում: Այստեղ հոյակապ ամրոց և հինավուրց նավահանգիստ կա, որին են բախվում հզոր ալիքները: Եվ իհարկե, էկզոտիկ այգիներ՝ բույսերի յուրօրինակ հավաքածուով, ոլորուն արահետներով և գաղտնի անկյուններով:
Հայտարարության մեջ նշվում է, որ աշխատողին մի քանի ննջասենյակ ունեցող տուն կտրամադրվի և տարեկան 28 հազար ֆունտ աշխատավարձ, գրում է The Sun-ը: Եվ նա կդառնա մի մեծ թիմի անդամը, որն իսկապես նվիրված է իր աշխատանքին: Այժմ կղզու վրա 30 մարդ է ապրում, սակայն ամեն տարի այստեղ 350 հազար զբոսաշրջիկ է այցելում:
Այնուամենայնիվ, հավանական հաջողակ անձին նաև մի քանի պահանջներ են ներկայացվում: Դիմորդը պետք է բույսերի հետ աշխատանքի զգալի փորձ ունենա, ֆիզիկապես ամուր լինի և պինդ նյարդեր ունենա: Չէ որ, նա ստիպված է լինելու մագլցել ծովում տեղակայված ժայռերին և ինչպես հարկն է հոգ տանել հազվագյուտ և գեղեցիկ բուսական աշխարհին: