«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած երեկ առավոտյան լուր տարածվեց, թե «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը չի կայանա, սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ այն դժվարին ու բարդ բանակցություններից հետո կայացել է, այն էլ՝ ոչ կանյաչնիում: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելու առաջարկն ստանալուց հետո երկընտրանքի առաջ էր կանգնել՝ գնա՞լ Ծառուկյանի հետ հանդիպման, թե՞ ոչ:
«Ժառանգությունում» տարաձայնություններ են եղել այս առիթով. ոմանք պնդել են, որ չարժե հանդիպել, քանի որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն օրակարգային չէ: Մյուսները նշել են, որ չարժե գնալ կոնյակի գործարան՝ չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չգնաց, իսկ Րաֆֆին «ընտրված» նախագահ է: Եվ եթե Րաֆֆին գնա Ծառուկյանի «դուռը», այդպիսով Ծառուկյանին կհանձնի ընդդիմության լիդերությունը: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն անձամբ էլ չի ցանկացել գնալ, բայց միևնույն ժամանակ գիտակցել է, որ չգնալով լրիվ խաղից դուրս է մնում, մանավանդ կուսակցությունն այսօր նախանձելի վիճակում չէ: Հանդիպման առաջարկն ընդունելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանդիպման տեղի վերաբերյալ առարկություն են ներկայացրել և առաջարկել, որ հանդիպումը չեզոք վայրում լինի: Սկզբում Ծառուկյանի պատասխանը եղել է այն, որ հանդիպումների շարքն ինքն է նախաձեռնել, եթե Րաֆֆին չի ցանկանում, դա իր պրոբլեմն է, ուրեմն թող ինքն առաջարկի և ԲՀԿ-ին հրավիրի՝ կլսի նաև իրենց պատասխանը, սակայն հետո զիջել է և ընդունել Րաֆֆիի պայմանը:
Հանդիպումը կայացել է մասնավոր մի տարածքում, «Ժառանգությունից» ներկա են եղել Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը: ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































