«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է, առաջինը եղել է հիմնադիր համաժողովը, որն անցկացվել է 2015 թվականի մայիսի 30-ին: 2-րդ արտահերթ համաժողով մենք անցկացրել ենք Գյումրիի և Վանաձորի ընտրություններում 2016 թվականի աշնանը մեր կրած պարտությունից հետո: Կուսակցության վարչությունն իր վրա վերցրեց պարտության ողջ պատասխանատվությունը և հրաժարական տվեց, տեղի ունեցան վարչության արտահերթ ընտրություններ: Սա, ի դեպ, աննախադեպ երևույթ էր Հայաստանի քաղաքական պատմության մեջ»,- ասաց Փաշինյանը:









































